|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
2014-ին նշվում է Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակը: Հայաստանում նույնպես կնշվի մեծանուն գրողի հոբելյանը: Մարտի 19-22-ը Երեւանում կանցկացվի Շեքսպիրյան միջազգային փառատոնը:
ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի կարծիքով` հայ թատրոնը, իր պատմությամբ սերտորեն կապված լինելով մեծ անգլիացու անվան հետ, շարունակում է անդրադառնալ նրա ժառանգությանը` ամեն տարի բեմ հանելով նորանոր ներկայացումներ:
«Անմասն չմնալով վերը նշված տարելիցից` այս տարվա Շեքսպիրյան փառատոնը նվիրելու ենք այդ հոբելյանին, ինչի կապակցությամբ մարտ ամսին Հայաստան ենք հրավիրել Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրեններին»,- ասաց նա` հավելելով, որ փառատոնի օրերին հյուրերը ներկա կգտնվեն «Լիր արքա» հայ-վրացական միջազգային նախագծի պրեմիերային, որի բեմադրությունը կիրականացնի ինքը:
Ի դեպ, Ղազանչյանը տեղեկացրեց նաև, որ հյուրերը կդիտեն նաև վերջին շրջանում Հայաստանում բեմադրված մի քանի շեքսպիրյան ներկայացումներ, կմասնակցեն «Շեքսպիրը` ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային կոնֆերանսին: