կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 12:16
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի հատ էլ տարեք Եռաբլուր՝ ման տվեք ադրբեջանցիներին․ զոհված Մխիթար Գալեյանի մայրը

Մենք հյուրընկալ ազգ ենք, ո՞նց կարանք չհյուրընկալենք ադրբեջանցիներին․․․ ի՞նչ հյուրընկալության մասին է խոսքը, նման օրակարգ չպետք է լիներ, ո՞նց կարող է զինվորը սահմանին՝ նրանց գլխավերևով թուրքը գա մտնի Հայաստան ընդհանրապես՝ ըստ Yerkir.am-ի ասաց 44-օրյա պետերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը, որը մասնակցում է բողոքի ակցիային Մարզահամերգային համալիրի առջև, որտեղ տեղի են ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը՝ ադրբեջանցի երկու պատգամավորի մասնակցությամբ։

«Բա մի հատ էլ տարեք Եռաբլուր ման տվեք։ Չեմ ընդունում, ես իմ երեխու արյունը չեմ վաճառում, իսկ ովքեր էլ որ ուրախանում են, որ թուրքերը սահմանը բացելու են, պետք է առևտուր անեն, գումար է մտնելու Հայաստան, ես հավատացած եմ՝ մինչև իրենց երեխաներին ու թոռներին մորթած ափսեով չմատուցեն իրենց՝ չեն հասկանալու»,-ասաց զոհվածի մայրը։

Մանրամասն՝ տեսանյութում․