Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի տեղեկություններով` վերջին օրերին ռուսական ՎՏԲ խմբին պատկանող «ՎՏԲ-Արմենիա» բանկում արտարժույթով ընդունվող ավանդների տոկոսադրույքները շեշտակի նվազել են: Եթե նախկինում, օրինակ, դոլարով դրվող ավանդներն ընդունվում էին 9 տոկոս տարեկան տոկոսադրույքով, ապա հիմա, ըստ մեզ ահազանգած քաղաքացու, դոլարով ավանդներն արդեն ընդունվում են 3,5 տոկոս տոկոսադրույքով:
Որպես քաղաքացի` զանգահարեցինք բանկ ու օպերատորը մեզ ներկայացրեց ավանդների ընդունման պայմաններն ու տոկոսադրույքները: Մասնավորապես' դրամով ավանդ բանկն ընդունում է` մինչեւ 1 միլիոն դրամի դեպքում 12,3 տոկոս տարեկան տոկոսադրույքով, իսկ 1 միլիոնից ավելի գումար ավանդ դնելու դեպքում` 12,5 տոկոսով: Ռուսական ռուբլու դեպքում` մինչեւ 100 հազար ռուբլի, բանկն ավանդն ընդունում է 4,65 տոկոս տոկոսադրույքով, դոլարի դեպքում` մինչեւ 2000 դոլար` նույնպես 4,65 տոկոս տոկոսադրույքով, իսկ եվրոն փոքր-ինչ ցածր տոկոսադրույքով է ընդունվում` 4,20 տոկոս:
Սովորաբար, որքան ավանդի ժամկետը երկար է, այնքան տոկոսադրույքները բարձր են լինում: Բայց եթե կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքներն են իջեցնում, դա նշանակում է, որ բանկում մտածում են, որ դրամը կարժեզրկվի, պահանջարկը կլինի հիմնականում արտարժույթի նկատմամբ, դրա համար էլ արտարժույթով ավանդներն ավելի ցածր տոկոսադրույքներով են ընդունում: Որովհետեւ, եթե, օրինակ, դոլարով ու դրամով ավանդների տոկոսադրույքների միջեւ այդպիսի մեծ տարբերությւոն է լինում, նշանակում է, որ բանկը կանխատեսում է, որ դրամն արժեզրկվելու է, այսինքն` արտարժույթը` ռուբլին, դոլարը կամ եվրոն, ավելի կայուն է: