Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանը, ով արդեն մեկ տարի է` գտնվում է Այդըն Ենիփազարի փակ բանտում, կտեղափոխվի Սուլթանհիսար բաց բանտը:
Նիշանյանը, ով սեպտեմբերի 12-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ 7 օրով ազատ է արձակվել, «Ակօս»-ի հետ զրույցում պատմել է նոր բանտի պայմանների մասին: Նրա խոսքով՝ նոր բանտում պայմաններն ավելի լավն են, քան` նախորդում. ավելի ազատ է շրջում տարածքում, իսկ դռան մոտ անընդհատ պահակ չի կանգնում:
«Օրվա ընթացքում այգում ազատ զբոսնում եմ: Հիվանդանոց կամ այլ տեղ գնալու ժամանակ հատուկ միջոցներ չեն ձեռնարկվում: Բացի այդ` երեք ամիսը մեկ թույլատրում են օրվա ընթացքում հեռախոսազանգ կատարել` ըստ ցանկության»,- ասել է նա:
Նիշանյանը նաև մի շարք նորություններ է հայտնել իր նոր բառարանի և ծրագրերի մասին, որոնց ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է հենց բանտում: «Ավարտեցի բառարանի հետ կապված աշխատանքներս: Երկուսուկես տարի դրա վրա էի աշխատում, ի վերջո, ավարտեցի: Հիմա էլ թուրքերեն լեզվի վերաբերյալ մի ծրագիր եմ մշակում: Արդեն հասցրել եմ կեսն անել, շուտով դա էլ կավարտեմ: Մեծ և գեղեցիկ ծրագիր է»,- նշել է Սևանը:
Հիշեցնենք, որ Նիշանյանին 11 տարի ազատազրկելու որոշում է կայացվել՝ «ապօրինի շինություն կառուցելու» և «կնիք կեղծելու» մեղադրանքով: