կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 09:40
Տնտեսական

Երեւանի ջուրը կարող է թունավորվել

Երեւանի ջուրը կարող է թունավորվել

«Հայկական ժամանակը» գրում է.

 

«Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ Այն նախատեսված է 10 տարվա համար և կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։ Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես, որ գործարանը և ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։ Գործարանից 500 մետր հեռավորության վրա բնակելի գոտին է։

 

Գերեզմանոցում առաջինից մինչև հինգերորդ վտանգավորության կարգի թափոններ են պահվելու, մասնավորապես բանեցված սնդիկային լամպեր ու սնդիկային ջերմաչափեր, կապարե կուտակիչներ, սև մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, կարծրացած տարասեռ պլաստմասների խառնուրդների թափոններ և այլն։ Բնապահպանները մտավախություն ունեն, որ թափոններից Երևանի ջուրը կարող է թունավորվել»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։