կարևոր
2821 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-06 10:48
Հասարակություն

Պատասխանատվության ենթարկել՝ ջուրը մսխող պետական պատասխանատուին․ Արթուր Խաչատրյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ  քննարկում է, կառավարության կողմից ներկայացված, ՀՀ ջրային օրենսգրքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթի մասին հարցը։  Նախագծի վերաբերյալ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց․  «Անկասկած, մեր անապատացվող երկրում և գլոբալ տաքացման պայմաններում ջուրը դառնում է ամենակարևոր ռեսուրսը  թե ՛ տնտեսության, թե՛ անվտանգության տեսանկյունից, և  ջրի ավելի ռացիոնալ օգտագործմանը միտված ցանկացած  քայլ ողջունելի է։  Եթե մենք պատասխանատվությունը խստացնոմ ենք ապօրինի ջրօգտագործման համար, ապա պետք է, նմանապես, պատասխանատվություն նախատեսել  տիրազուրկ հորերի համար, որովհետև ջուրը հոսում է, ջուրը մսխվում է և այդ ջրի տերը պետությունն է։ Պետության համապատասխան գերատեսչությունը պետք է խստորեն պատժվի՝ տիրազուրկ ջրի ցանկացա կաթիլի համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։