Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացել է, թե ինչու են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել, տեղեկացնում է hraparak.am-ը։
Պատճառների շարքում, ըստ աղբյուրի, նա մատնանշել է Հրայր Թովմասյանի՝ նախկին իշխանության ներկայացուցիչ լինելու հանգամանքը:
Դիտարկմանը, որ ներկայիս իշխանության շարքերում նախկինների պակաս չի զգացվում՝ Ցոլակյան, գլխավոր դատախազ, Տիգրան Մուկուչյան եւ այլք, պատգամավորն արձագանքել է․ «Եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իրեն էլ չպահանջեինք»։