Փոխարժեքներ
24 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր ՀԳՄ-ում տեղի ունեցավ բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանի մահվան տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Վարդանյանի ստեղծագործությունները հասուն ու խորը մարդու գործեր են` տարբեր ոճերով եւ թեմաներով գրված:
«Իր գործերի միջից մտածող մարդն է մեզ նայում, մտածող, խորը, պարզ ու ջինջ էությամբ մարդը: Նա իր «Նարցիս» ամսագրով կարողացավ գրականությունը խմանքով ծառայեցնել մեր ժամանակներին»,- ասաց Միլիտոնյանը:
ՀԳՄ անդամ Մերուժան Տեր-Գուլանյանն էլ, իր հերթին, նշեց, որ առաջին անգամ, երբ Վարդանյանն այցելել էր իրեն` «Գարունի» խմբագրություն, իր գործերից մեկն էր բերել, որ կարդան ու կարծիք հայտնեն: «Ես, սովորաբար, հեղինակի ներկայությամբ չեմ կարդում իր գործը, բայց երբ աչքս ընկավ տողերին` սկսեցի կարդալ, կարդացի ու հիացա: Վահանը որքան պինդ էր իր սկզբունքներում, այնքան փխրուն էր կյանքում»,- ասաց նա:
Տեր-Գուլանյանը նշեց նաեւ, որ մութ ու ցուրտ տարիներին, երբ «Գարունը» թպրտում էր իր վերջին շնչում, Վարդանյանը բացեց «Նարցիսը», որը եկավ վերակենդանացնելու մեր գրական դաշտը, եկավ մեզ փրկելու: