կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-13 18:02
Քաղաքական

Կարեն Կարապետյանը նախընտրեց լռել

Կարեն Կարապետյանը նախընտրեց լռել

 

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԱԺ նախագահի թափուր մնացած տեղի մասին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ նոր նախագահի թեկնածուի հարցը չի քննարկվել, ոչ էլ որևէ անուն է հնչել:

 

Նշենք, որ այս պահի դրությամբ ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն համարվում է ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:

 

Նա ՀՀԿ ԳՄ նիստից հետո հրաժարվեց պատասխանել Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք կնշանակվի ԱԺ նախագահ: