|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պետական մրցանակի արժանացած ՍԵրժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմը Երեւանում մեծ էկրաններին կլինի մարտ ամսին. yerkir.am-ի հետ զրույցում նշեց Սերժ Ավետիքյանը:
Հայաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Վրաստանի արտադրած ֆիլմը դեռեւս միայն Ուկրաինայում է կինովարձույթում հայտնվել` 2013-ի վերջերին:
«Սպասում ենք, որ մի քանի կինոփառատոների էլ մասնակցի, հետո նոր մեծ էկրաններին ցուցադրենք: Ֆրանսիայում էլ, հավանաբար, Կաննի կինոփառատոնում ցուցադրվելուց առաջ կլինի կինովարձույթում, իսկ Մոսկվայում` փետրվարին: Մարտ ամսին ես գալու եմ Հայաստան` պետական մրցանակը ստանալու, եւ հենց այդ ժամանակ էլ Հայաստանում տեղի կունենա ֆիլմի հանրային պրեմիերան»,-ասաց Ավետիքյանը:
Հիշեցնենք, որ ֆիլմը Հայաստանում ցուցադրվել է միայն մեկ անգամ` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: