|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Փարաջանով» ֆիլմի պրոդյուսեր և համառեժիսոր Ելենա Ֆետիսովան ներկա չի գտնվի ՀՀ պետական մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը, որին արժանացել էր Սերգեյ Փարաջանովի մասին կինոնկարը. հայտնում է ukrinform.ua-ն:
Նրա խոսքերով՝ բոյկոտի պատճառ է դարձել Հայաստանի կողմից Ղրիմի հանրաքվեի ճանաչումը:
Ֆետիսովան բաց նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում արտահայտել է իր դիրքորոշումը: «Ես չեմ կարող ստանալ այդ մրցանակը, քանի որ դուք ճանաչում եք մի հանրաքվե, որը ես միջազգային նորմերի խախտում եմ համարում: Ինձ հասանելիք դրամական պարգևը կարող եք ուղղել հայ ծնողազուրկ երեխաների կարիքները հոգալուն»,- գրել է նա:
Նամակի տեքստը՝ այստեղ: