Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Առաջին հանրապետության կարկառուն քաղաքական գործիչներից մեկի՝ Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցն էր, եւ ոստիկանությունը՝ Վովա Գասպարյանի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեց՝ ծաղիկներ դնելով վերջինիս կիսանդրուն։
Առիթից օգտվելով՝ մենք մի քանի հարց ուղղեցինք Վովա Գասպարյանին.
-Պարոն Գասպարյան, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացել է, որ իր տան վրա հարձակումը կրկնվելու դեպքում ինքն իր մեթոդներով կպատժի հարձակվողին։
- Իր միջոցներով կպատժի, օրենքն էլ իրեն կպատժի իրեն։
- Իսկ ինչո՞ւ Բալասանյանի նկատմամբ «չոր» վերաբերմունք դրսեւորեցիք։
- Ես «չոր» եմ բոլոր էն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց գործունեության մեջ պասիվություն են դրսեւորում»։