Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե գնահատենք թավշյա կոչված հեղափոխաիշխանափոխությունը «չոր» մնացորդի տեսանկյունից, ապա շատ ուշագրավ պատկեր է ստացվում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Եվ այսպես, «թավշյան» տեղի ունեցավ, որպեսզի
– Նիկոլ Փաշինյանը պատերազմ ու պարտություն բերի, Արցախը հայտարարի Ադրբեջանի մաս, Հայաստանի տարածքները փոքրացնի, հայ–ռուսական հարաբերությունները փչացնի, Հայաստանը սարքի աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ, հայ–իրանական ճանապարհային կապը վատացնի, ՀՀ անկախության հռչակագրի դեմ պայքար մղի,
– կորցնենք Արցախի պետականությունը և կանգնենք ՀՀ պետականության կորստի խնդրի առաջ,
– Նիկոլ Փաշինյանը և իր նեղ շրջապատը հարստանան, Նիկոլը կիրակի օրերին ձիարշավարանում ձի քշի այն պահին, երբ Վրաստանում հազարավոր հայ վարորդներ հերթում կանգնած կոտորվում են ու փչանում է արտահանվող բերքը,
– «թավշյա» տղաներն ու աղջիկները պետության ու այլոց հաշվին պտտվեն աշխարհով մեկ, կոռուպցիան խորացնեն, թալանը գռեհիկ դարձնեն, հին օլիգարխների հետ փայ մտնեն և նոր օլիգարխներ ստեղծեն,
– հայ ժողովրդի զավակները հազարներով զոհվեն մարտի դաշտում՝ անպաշտպան մնալով օդից թափվող կրակից, Եռաբլուրն ընդլայնվի, մարդիկ առողջությունը կորցնեն, ունենանք տասնյակ հազարավոր փախստականներ ու Ադրբեջանում մնացած գերիներ, Ջերմուկ գնալը դառնա վտանգավոր, Սյունիքի ճանապարհները հայտնվեն թշնամու ուղիղ նշանառության տակ,
– դատավորները դառնան վնգստացող, դատախազները՝ է՛լ ավելի, քննչական մարմինները՝ առավել ևս,
– ժողովրդավարությունը վերածվի մահակի,
– ոստիկանությունը պայքարի զոհերի ծնողների դեմ ու իրեն պահի ենիչերիների պես,
– հպարտ որակված քաղաքացիները թալանվեն խանութներում, մահանան կամ ծեծվեն՝ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժն ապահովելու շրջանակներում։
Հա, չմոռանանք։ Իրենք սիրում են բոլորին, հպարտանում բոլորով և խոնարհվում բոլորի առաջ»։