Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունվարի 12-ին «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանի կողմից Գրիգոր Ամիրյանին դանակահարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը հնարավոր է կարճվի: Այս մասին, yerkir.am-ի հարցին ի պատասխան, ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:
Նրա խոսքով` դանակահարող երիտասարդn ուշացումով տուժողից ներողություն է խնդրել և հոգացել նրա բժշկական ծախսերը: Իսկ միջադեպն, ըստ նրա, ծագել է այն բանից հետո, երբ «Զորակնի» անդամներից մեկը «Ֆեյսբուք»-ում «Հայազնի» վերաբերյալ ծաղրական նյութ է պատրաստել:
Աղայանը, «Զորակն»-ին մեղադրելով ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդներին «գողանալու» մեջ, ևս մեկ անգամ պնդեց, որ այդ հիմնադրամը ֆինանսավորվում է նախագահականից` նպատակ ունենալով վերահսկել ազգայնական դաշտը: