Փոխարժեքներ
07 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Այսօր լրագրողները հարցրել են Գագիկ Ծառուկյանին, թե ինչու է դեմ ռեյտինգային ընտրակարգին:
«Դեմ եմ նրա համար, որ էսօր համապատասխան քաղաքացին, գյուղացին, ուսանողը ձայնը տալիս է իրա քուչի տղուն, իրա թաղապետին, իրա քաղաքապետին, ոչ թե կուսակցությանը: Իսկ քուչի տղեն, թաղապետն ու քաղաքապետը ծրագրային, կառավարական, օրենսդիր փոփոխություն չեն կարող անել:Քաղաքացին ձայնը պետք է տա այն կուսակցությանը, որից սպասելիքներ ունի»:
Ծառուկյանը հավելեց, որ իր մոտ 200 հազար դրամ ստացող աշխատողը թողնում գնում է երկրից,ասելով, որ ապագա չի տեսնում երկրում: Ապա Ծառուկյանը դրանում մեղադրեց լրագրողներին, քանի որ նրանք, ըստ Ծառուկյանի, մարդկանց թյուրիմացության մեջ են գցում: