Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Պարտադիր կուտակային համակարգի երաշխավորման առումով' 20 տոկոսը երաշխավորվում երաշխավորման հիմնադրամի միջոցներով, որը ձեւավորվում է ակտիվները կառավարող ընկերությունների վճարած գումարներից, իսկ մնացած 80 տոկոս բյուջետային երաշխիքի տրամադրումով պետությունն իր քաղաքական պատասխանատվությունն է հայտնում համակարգի նկատմամբ: Այսօր այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը' պատասխանելով Yerkir.am-ի դիտարկմանը, որ, ըստ բույջետային համակարգի մասին օրենքի, կառավարության կողմից տրվող բյուջետային երաշխիքները չեն կարող նախորդ տարվա հարկային մուտքերի 10 տոկոսից ավելին լինել: Եվ եթե համակարգի գործողության մեջ մտնելու առաջին մի քանի տարիներին կուտակային կենսաթոշակային ֆոնդերում այնքան գումար կարող է հավաքվել, որ դրանք երաշխավորելը հակասության մեջ չմտնի բյուջետային համակարգի մասին օրենքի' նշված նորմի հետ, ապա հետագայում այնտեղ կարող են կուտակվել Հայաստանի բյուջեն գերազանցող միջոցներ:
«Կենսաթոշակային համակարգը' իր կառավարման համակարգով եւ ռիսկերի կառավարման համակարգերով, պետք է կարողանա լիարժեք աշխատել, որոնց պատասխանատուները համապատասխան մարմիններն են: Եվ, ընդհանրապես, աշխարհում որեւէ նախադեպ չի եղել, որ առաջանա այդ խնդիրը, որ համակարգը բացասական աշխատի: Աշխարհի փորձն է ցույց տալիս` կարճ ժամանակահատվածում եղել են այդպիսի նախադեպեր, բայց երկար ժամանակահատվածում այդպիսի նախադեպեր չկան»,- հավաստիացրեց նախարարը: