Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մատաղիսում կռվի ժամանակ զոհվել էր նաև կապիտան Հովսեփ Կիրակոսյանը: Նա Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը հայտնեց, որ Կիրակոսյանը 28 տարեկան էր, ամուսնացած:
«Երկու անչափահաս երեխա ունի: Ընտանիքը, բնականաբար, նրա հետ Մատաղիսում էր ապրում: Կռիվների ժամանակ ես էլ այնտեղ եմ եղել, նրա ընտանիքին հետս մեր գյուղ եմ բերել: Այստեղ հայրական տուն ունեն, ընտանիքը երևի այստեղ էլ կապրի` տղայի հոր ու մոր հետ: Պատշաճ մարդ էր, նորմալ ընտանիքի զավակ: Դե, պատկերացրեք` ինչ մարդ էր` 28 տարեկան ու արդեն հրամանատար»,-ասաց գյուղապետը:
Նա տեղեկացրեց նաև, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգևատրվել է Հովսեփ Կիրակոսյանին: