կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-18 10:34
Հասարակություն

Նոր թանկացումնե՞ր

Նոր թանկացումնե՞ր

 «Ժամանակը» գրում է.

 

«Երեկ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Երեւանի քաղաքապետարանը մտադիր է մեկ ամսից վերանայել մայրաքաղաքի գետնանցումներում վարձակալության տրված տարածքների վարձավճարների չափերը։

 

Սակայն այդ գետնանցումներում տարածքներ վարձակալող միջին եւ մանր բիզնեսով զբաղվող մեր համաքաղաքացիները դեռեւս տեղյակ չէին վարձակալության տրված տարածքների վարձավճարների չափի վերանայման մասին լուրերին, իսկ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնուղու աշխատակիցները նաեւ չեն հավատում, որ նման բան կա։ «Ժամանակի» հետ զրույցում նրանք նշեցին, որ թանկացումների դեպքում իրենք նախապես արդեն տեղեկացված կլինեին եւ ոտքի կկանգնեին՝ ի պաշտպանություն իրենց շահերի»:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: