|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վերջապես պարզվեց Գալուստ Սահակյանի բուն առաքելությունը Ազգային ժողովում և, մասնավորապես, ՀՀԿ-ում. մարդը, ամեն ինչից զատ, ՀՀԿ խորհրդի ֆինանսական հարցերով մասնագետն է նեղ` կոմունալ մուծումների գծով: Եվ քանի որ նեղ մասնագետ է, այսինքն` պրոֆեսիոնալ, հենց էդպիսի խորհուրդ էլ տվել է հետտոնական թմբիրը դեռ չհաղթահարած` կոմունալ դառը իրականության առջև հայտնված ՀՀ քաղաքացիներին` ախպե'ր, քիչ ծախսեիք, բա դուք ձեր գրպանի պարունակությանը հասու չէի՞ք (հասու` ո~նց եմ սիրում Գրիգորիչի լեքսիկոնը): Զորօրինակ` ինքը. ստացած մեկ միլիոն դրամ աշխատավարձից (գծերից-բանից ստացվող եկամուտները հաշիվ չեն) շատ-շատ մի կես միլիոն է հատկացրել ամանորյա ծախսերին, մյուսը պահել է (պահպանողակա'ն կուսակցություն է ՀՀԿ-ն) նեղ օրվա համար` կոմունալ կա, բան կա: Էս ի՞նչ ախմախ ժողովուրդ դուրս եկանք. աշխատելը` մի կողմ, ծախսել էլ չգիտենք:
Լ. Ս.
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։