Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա Երեւանում հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Հարցին, թե Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը պատերազմ չսկսելը ներկայացնում է որպես զիջում, ի վերջո, այդ հանդիպումից հետո ի՞նչ կյանքի կոչվեց, Ուորլիքը պատասխանեց. «Առաջին հերթին` ես ուրախ եմ նշել, որ ապրիլյան շատ դժվար օրերից հետո, Վիեննայում և Պետերբուրգում կայացած հանդիպումների հետո առաջացավ նորացված հարգանք հրադադարի նկատմամբ: Ես ուրախ եմ ասել, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկը հաղորդել է վերջին ամիսներին բռնությունների մակարդակի նվազման և իրավիճակի՝ համեմատաբար ավելի հանգիստ լինելու մասին: Ես իսկապես հավատում եմ, որ սա նախագահների՝ Վիեննայում և Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքն է»:
Համանախագահը հավելեց, որ իրականում շատ դժվար է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի առաքելության ընդլայնման մանրամասների վրա աշխատել: Այնուհանդերձ, հավելեց. «Ես վստահ եմ, որ մենք կհասնենք դրան»:
Ուորլիքը նաև նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման նպատակներից մեկը հենց այդ քննարկումներն են: «Ոչ մի կողմ չպետք է մեղադրի մյուսին: Դժվար թեմաներ են, որոնք պետք է մշակվեն, ինչը երբեմն ժամանակ է պահանջում»,- նշեց նա:
Ուորլիքը նաև հույս հայտնեց, որ նախագահները կկարողանան հանդիպել ու շարունակել քննարկումները: