Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` սահմանադրական բարեփոխումների շուրջ հնչեցրած քննադատություններին: «Ես չեմ կարծում, որ նման բան կա»,- ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Քոչարյանն ասել է, որ ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է միայն մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա հնարավորություն է տալիս, որ հենց մեկ կուսակցություն չլինի: Այդ մեղադրանքը ընդունելի չէ նաև նրա համար, որովհետև ՀՀԿ-ն ինչքան եղել է քաղաքական մեծամասնություն, աջակից է եղել, որպեսզի քաղաքական մյուս ուժերն էլ մասնակից դառնան պետության շինարարության գործընթացներին»:
Պնդմանը, թե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը պասիվ է, պաստառներ չկան, նա հակադարձեց. «Երբեմն-երբեմն էլ ասում են, որ Սահմանադրությունից ժողովուրդը տեղյակ չէ, կարծես, թե 2005 թվականի Սահմանադրությունը, որը արդեն տասը տարի գործում է, ժողովուրդը ամբողջությամբ դրել, կարդացել է, էս մեկից էլ տեղյակ չէ»:
Սահակյանի խոսքով`սա մոդելի փոփոխություն է ընդամենը, որը հնարավորություն է տալիս կուսակցություններին համաչափ զարգացման փուլ անցնելու: