|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին կազմակերպվելու է բողոքի երթ-ակցիա կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ` հեծանիվներով: Ակցիայի նախաձեռնողները հայտնում են, որ հեծանիվներով հավաքվելու են Ազատության հրապարակում և դրոշներով շարժվելու են Երևանի կենտրոնական փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ և հետադարձ` դեպի Ազատության հրապարակ:
Նախաձեռնողները հորդորում են լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել մարդկանց և բացատրել, որ հարկավոր է միանալ կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին: Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող թռուցիկներ: