|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Երեկ «Նաիրիտի» դժգոհ աշխատակիցները, որոնք ամեն ամսվա վերջին աշխատավարձի համար բողոքի ակցիաներ են անում, հանդիպել են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Զրույցը նախարարի հետ չի գոհացրել նաիրիտցիներին, քանի որ Մովսիսյանն ասել է, որ վերջին անգամ է նախարարությունն իրենց աշխատավարձ տալու. գրում է «Հրապարակը»: Մովսիսյանի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը թերթին պարզաբանել է, որ նման դեպքերում նախարարությունը փոխառության համակարգ է կիրառում: «Ենթակա ընկերություններից մեկից մենք գումար ենք վերցնում եւ պարտքով տալիս ենք մյուս ընկերությանը, տվյալ դեպքում՝ «Նաիրիտին», պայմանով, որ հետագայում վերջինս վերադարձնում է պարտքը»,- ասաց Լուսինե Հարությունյանը: Իսկ «Նաիրիտի» աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ հանդիպման ժամանակ նախարարը ոչինչ չի ասել ոչ ռուսական ընկերության մասին, որն իբր պատրաստվում էր գնել իրենց գործարանը, ոչ էլ հույս է տվել, որ առաջիկայում գործերը կկարգավորվեն: