կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 15:30
Աշխարհ

Մենք երբեք չենք զոհաբերի դեմոկրատիան հանուն նավթի. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան

Մենք երբեք չենք զոհաբերի դեմոկրատիան հանուն նավթի. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան

Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո Բաքվի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կրկին վատթարացան: Իրավիճակը չփրկեց նունիսկ նախագահ Օբամայի՝ Ալիևին ուղղված նամակը. գրում է ադրբեջանական haqqin.az-ը:

 

Գործակալությունը զրուցել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ ԱՄՆ-Ադրբեջան երկխոսության հեռանկարների մասին:

 

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն այդքան խիստ մոտենում Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակին, ի տարբերություն, օրինակ, լատինաամերիկյան երկրների, Ղազախստանի, Բրայզան ասել է. «Դուք սխալ պատկերացումներ ունեք ԱՄՆ-ի քաղաքականության մասին: Դուք գիտեք, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերը մեր արժեքներն են: Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերները հարգեն մեր հայացքները:

 

ԱՄՆ-ն իր բոլոր գործընկերներին մշատապես հիշեցնում է իրենց պարտականությունների մասին, այդ թվում՝ Ղազախստանին: Մեր՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը կառուցվում է երեք սկզբունքի վրա՝ ժողովրդավարություն, էներգետիկա և անվտանգություն: Մենք երբեք չենք զոհել ժողովրդավարությունը հանուն նավթի և էներգետիկ շահերի: Այդ ուղղությունները ճափազանց կարևոր են մեզ համար»:

 

Հարցին, թե Ալիևի` Կիև կատարած այցից հետո ակտիվացել են խոսակցություններ, թե երկու երկրները փորձում են հակազդել Ռուսաստանի ճնշմանը ՄՄ-ին միանալու հարցում, հնարավո՞ր է, որ Բաքուն չկարողանա դիմակայել այդ ճնշումներին, նախկին դեսպանը պատասխանել է. «Ադրբեջանն ուժեղ պետություն է, և արդեն 20 տարի է՝ ընտրել է եվրաինտեգրման ուղին: Չեմ կարծում, որ Բաքուն կփոխի իր դիրքորոշումը, սակայն ամեն դեպքում ընտրությունը երկրինն է»:

 

Նա նաև անդրադարձել է Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ նշելով, որ դրական է վերաբերվում այդ հանդիպմանը, և հանդիպման փաստն ինքնին արդեն ողջունելի է: