|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Հայաստանում կա 60 դպրոց, որտեղ ռուսերենի խորացված ուսուցում է իրականացվում, իսկ ռուսերենով ուսուցումը գոյություն ունի 42 դպրոցում. այսօր, ամփոփելով տարին, նշեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ ընթացիկ տարում այդ դպրոցների թիվն ավելացել է երկուսով, որոնցից մեկն էլ Սլավոնական համալսարանին կից ստեղծված դպրոցն է:
«Այնպես որ` ռուսերենով ուսուցման դպրոցների քանակի աննախադեպ աճ չի գրանցվել: Մեր գործողությունների մեջ քաղաքականություն փնտրել պետք չէ»,- ասաց Աշոտյանը: