կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-10-31 15:56
Քաղաքական

Ոչ ոք կարմրելու պատճառ չի ունենա. ԱԳ փոխնախարար

Ոչ ոք կարմրելու պատճառ չի ունենա. ԱԳ փոխնախարար

ԱԺ-ում 2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, անդրադառնալով ԼՂ հարցին, նախ ներկայացրեց իր մտահոգությունները: «Սա այն դեպքն է, երբ SOS պետք է հնչեցնել, դրա համար էլ, կներեք, բայց ես պետք է խոսեմ»,- ասաց պատգամավորը` նշելով, որ հասկանում է փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի վիճակը, որովհետև հիմա նա էլ անորոշության մեջ է ու չի տեսնում հեռանկարը, չի երևում արտաքին քաղաքականության դոկտրինը:

 

«Մեր երկիրը խարխափողի, մերժվածի ու ձախողվածի կարգավիճակում է: Այսօր, ՄՄ-ի  հետ կապված, սեղանին դրվում է Ղարաբաղի հարցը` հետադիմական Բելառուսի կողմից, և Հայաստանի իշխանությունները լալկանությամբ են ընդունում դա: Դուք` որպես ինֆորմացված մարդ, եթե զգաք, որ ՄՄ մտնելու համար Ղարաբաղն է պայմանը, ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը` որպես պատվարժան մարդ, ի՞նչ առաջարկ կներկայացնեք Ձեր ղեկավարին»,- հետաքրքրվեց Արամ Մանուկյանը:

 

Փոխարտգործնախարարը նշեց, որ կխուսափի մտնել անձնական դաշտ: «Ե'վ ես, և' Դուք, բոլորս աշխատում, ապրում ենք այս երկրում, ապրում ենք նույն հոգսերով ու խնդիրներով: Իմ փորձը ցույց է տալիս, որ ես երբևէ չեմ աշխատել այն տեղում, ուր կարիք կլիներ հայրենասիրության մրցակցության, ես չեմ աշխատում այն մարդկանց հետ, ովքեր ունեն հայրենասիրության պակաս, առավել ևս` ԼՂ հարցի հետ կապված: Չի եղել ու չի լինի մոտ ապագայում: Այս հարցում կա կոնսենսուս, մենք ունենք մեր տեսակետը, թե ինչպես պետք է կարգավորվի ԼՂ հարցը: Հավատացնում եմ, որ ո'չ ես, ո'չ էլ որևէ մեկը չենք ունենա կարմրելու պատճառ»,- վստահեցրեց Մնացականյանը: