կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-04 10:35
Սպորտ

Հայաստանի Մ17 հավաքականը պարտվեց Իսրայելին

Հայաստանի Մ17 հավաքականը պարտվեց Իսրայելին

Իսրայելի Հերցլիա քաղաքի Քաղաքային մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի` մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումն Իսրայելի և Հայաստանի` մինչև 17 տարեկանների հավաքականների միջև: Հանդիպման 27-րդ րոպեին Ալոն Ստրոսբերգն առաջ մղեց իսրայելցիներին՝ 1:0, իսկ 64-րդ րոպեին Մոհամմեդ Կանաանը: Իսրայելը հաղթեց 2:0 հաշվով:

Հայաստանի` մինչև 17 տարեկանների հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Նարեկ Հովհաննիսյան 4. Տիգրան Այունց 7. Մարտին Գրիգորյան 8. Արսեն Եղիազարյան (ա) 10. Ժիրայր Շաղոյան 11. Էրիկ Ավետիսյան 13. Կարեն Հովհաննիսյան 14. Արսեն Սարգսյան 15. Գերման Կուրբաշյան 16. Ազատ Հարությունյան 17. Արամ Խամոյան 

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան

Վերջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Իսլանդիայի հավաքականի հետ:

ՀՖՖ պաշտոնական կայք