կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-29 17:52
Սպորտ

Հայաստան Մ17-Ջիբրալթար Մ17

Հայաստան Մ17-Ջիբրալթար Մ17

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի` մինչև 17 տարեկանների 2013/2014 թթ. առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի վերջին հանդիպումը:

 

Հայաստանի հավաքականը խաղում էր Ջիբրալթարի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց 2:1` հօգուտ Հայաստանի:


Հայաստանի ընտրանին կազմում կորուստ ուներ: Որակազրկման պատճառով խաղադաշտ դուրս չեկավ Հայկ Գալստյանը:

 

Խաղի 12-րդ րոպեին Ջորջ Վինկն առաջ մղեց հյուրերին: Առաջին խաղակեսն ավարտվեց այդ հաշվով:


66-րդ րոպեին Հովհաննես Իլանգյոզյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 76-րդ րոպեին Հովհաննես Փանոսյանի գոլը  հաղթանակ պարգևեց մեր թիմին:

 

Այսպիսով` Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականը ավարտում է իր ելույթները  Եվրոպայի` մինչև 17 տարեկանների 2013/2014 թթ. առաջնության որակավորման փուլում և հաստատվում մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում: Առաջատարներն են Անգլիան և Իռլանդիան:

 

Խաղի ավարտից հետո լրագրողների հետ կայացած զրույցում Մ17 Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանն ասաց, որ թեև մեկուկես ամիս է, ինչ գլխավորում է հավաքականը, այնուամենայնիվ, պարտությունների պատասխանատվությունն իրենն է, և որ ինքը գոհ չէ թիմի` այսօրվա  ցուցադրած խաղից: