| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ Լոռու մարզի Թումանյանի շրջանի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք` Դեբետի աջ վտակ Մարց գետակի ձախակողմյան ձորալանջի փոքրիկ հարթակի վրա գտնվող Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը ներառվել է 2014 թ. «Հուշարձանների համաշխարհային դիտանցման» ցանկի մեջ:
«Հուշարձանների համաշխարհային դիտանցումը» Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի պահպանության առաջնային ծրագրերից է, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել մշակութային ժառանգության վայրերում հանդիպող մարտահրավերները: 1996 թ. ի վեր երկու տարին մեկ անգամ հիմնադրամը բարձրաձայնում է առավել վտանգված մշակութային ժառանգության մասին: Ցանկի մեջ ներգրավվելը հնարավորություն է ընձեռում ներկայացնել տեղանքը ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակով:
2014 թ. ցանկը ներառում է 67 հուշարձան՝ 47 երկրից, որոնցից յուրաքանչյուրը վկայությունն է մարդկային բարձրագույն կամքի և մշակութային բազմազանության՝ ժամանակակից հրաշալիքներից մինչև հնագույն քաղաքակրթություններ, հեռավոր բնակավայրեր և խորհրդանիշ հանդիսացող տեղական հուշարձաններ: