կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-18 16:41
Հասարակություն

Զինվոր է ինքնասպան եղել

Զինվոր է ինքնասպան եղել
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 18.10.2013թ.` ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում:
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Փաստի առթիվ  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: