կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-15 10:19
Քաղաքական

Նախկին նախարարաը` խոզապահ

Նախկին նախարարաը` խոզապահ

«ՉԻ» տեղեկություններով՝ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, գյուղնախարարի պաշտոնից ազատվելուց հետո իրեն հոգեհարազատ աշխատանք Է գտել։ Նա Կոտայքի մարզի գյուղերից մեկում խոզաբուծական ֆերմա Է ստեղծել և ակտիվորեն զբաղվում է խոզաբուծությամբ։

 

Հիշեցնենք, որ ժամանակին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ալավերդյանը հեռանալիս իր հետ տարել Է իր նախորդի՝ Արամայիս Գրիգորյանի գնած թանկարժեք հեռուստացույցը, իսկ Վերահսկիչ պալատում աշխատանքից ազատվելիս չէր վերադարձրել աշխատելու նպատակով իրեն տրամադրված վիդեոկամերան։

 

Նկատենք, որ Ալավերդյանի աշխատանքը գյուղնախարարությունում անարդյունավետ էին գնահատել հենց նախարարության պատասխանատու աշխատակիցները։ Նրանց շրջանում հաճախ շրջանառվող հանելուկ-անեկդոտը այսպիսին էր. հարց՝ ի՞նչ տարբերություն կա Հայաստանի գյուղատնտեսության և Տուրգենևի «Մումու»–ի միջև։ Պատասխան՝ «Երկուսին էլ խեղդել է Գերասիմը»։

 

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին գյուղնախարարը չի պատրաստվում «խեղդել» սեփական խոզերին։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: