|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում Մոսկվայում ակտիվ հանդիպումների մեջ է ռուսական իսթեբլիշմենթի ներկայացուցիչների հետ:
«Բանն այն է, որ մոսկովյան կուլիսներում արդեն իսկ թափ է հավաքում լուրը, թե հունվարին Մեդվեդեւը հրաժեշտ կտա իր պաշտոնին, իսկ նրա ամենահավանական փոխարինողը կլինի Ալեքսեյ Կուդրինը: Այս հեռանկարը բավականին ոգեւորել է Մաքսային միության ապագա անդամ Հայաստանի մի շարք գործիչների, որոնք մտածում են, որ այս երեւույթը դոմինոյի էֆեկտով կտարածվի Հայաստանի վրա եւս, ու ամեն մեկն իր հերթին փորձում է ստանալ դեկտեմբերի 2-ին Հայաստան ժամանող Պուտինի, նրա թիմի բարեհաճությունը»,- գրում է թերթը: