Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին 10 օրերի ընթացքում վարչապետի աթոռը զբաղեցրած անձը և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մեկ անգամ ևս հաստատեցին, որ մենք շատ արագ պետք է ունենանք առանց թուրքի Հայաստան՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում։
Նա հիշեցրեց, որ 10 օր առաջ Արագածոտնի մարզում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ասաց, որ մենք թուրքին ընկալում ենք թշնամի, թուրքը մեզ է ընկալում և շատ կարևոր է հասկանալ այն մեկնակետը, թե որտեղից է սկսվել մեր թշնամությունը։
«Հասկանո՞ւմ եք ինչ է ասում․ կասկածի տակ դնելով մեկ ու կես միլիոն հայերի բնաջնջումը՝ փորձում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը, ուրանալ հայոց պահանջատիրությունից, սա է այսօրվա իշխանությունը»,-մեկնաբանեց նա։
Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարին երբ լրագրողը հարցրեց՝ Թուրքիան մեր թշնամի՞ն է, պատասխանեց, որ պետք է մեր մոտեցումներում անենք շտկումներ։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ամեն ինչ պարզ է և հստակ․ ով կուրանա Հայոց ցեղասպանությունը, կհրաժարվի հայոց պահանջատիրությունից, կուրանա Արցախի 3 պատերազմներում զոհված 10 հազար հայի արյունը, կհրաժարվի Արցախից, նա հայ ժողովրդի թշնամին է և վե՛րջ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս պահից սկսած ՀՀ անվտանգության խորհրդի շենքը Թուրքիայի դեսպանատունն է Հայաստանում, իսկ խորհրդի քարտուղարը Թուրքիայի դեսպանը և Թուրքիայի շահերը սպասարկողը։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիները անվտանգության խորհրդի քարտուղարին պետք է վերաբերվեն իբրև Թուրքիայի գործակալ Հայաստանում։
Սաղաթելյանն արձանագրեց, որ Հայաստանում կա 2 քաղաքական գիծ․ մի գիծը Նիկոլն է և իր խմբակը, ովքեր 3 տարի առաջ, խաբելով ժողովրդին, կեղծ լոզունգների տակ եկան իշխանության, ծրագրված հանձնեցին Արցախը, երկրորդ ուղղությունը այն տեսակն է, ով ուզում է պահպանել մեր ազգային արժեքները։
Իր ելույթում Իշխան Սաղաթելյանը նշեց առաջիկա գործողությունների 3 փուլերը։
Բաղրամյան փողոցում հանրահավաքին հաջորդեց երթը՝ Սարյան փողոցով մինչև Ֆրանսիայի հրապարակ։
Մանրամասն՝ տեսանյութում․