Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ողջունում եմ Զորիկի նախաձեռնությունը. yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրող, գրականագետ Արտեմ Հարությունյանը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի բաց նամակին:
Ըստ նրա` նման քայլի դիմելու միտքը վաղուց պետք է հասունանար:
«Ես իմացա, թե իբրեւ Պուտինը քնել է Ալիեւի տանը, հա՞: Այդ բարեկամությունը` իմպերատորի եւ ոչխարի հետ, ներքին կապերով առնչվում է այս թեմային: Մտերմություն կա. Ռուսաստանն Ադրբեջանին վաճառում է տարբեր տեսակի սմերչներ. մեծ քաղաքականությանը բնորոշ քայլ է. երկու կողմին էլ վաճառել իր ունեցվածքից եւ իր ձեռքի տակ պահել երկուսին էլ»,-ասաց Հարությունյանը` հավելելով, որ Ռուսաստանին միանալը շահեկան կլինի Ղարաբաղի համար.«Այս կերպ նորից կսրվի մեծ պետությունների ուշադրությունը զուլալ, հինավուրց ազգի, մեր հինավուրց հողերի եւ այնտեղ ապրող իմաստուն ազգի տառապանքների ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Բալայանը բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ, ըստ էության, մի շարք փաստարկներ բերել, ըստ որոնց` Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին՝ Գյուլիստանի պայմանագրով: Զորի Բալայանը Պուտինին կոչ է անում այցելել Ղարաբաղ եւ այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս: