կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-14 16:15
Առանց Կատեգորիա

"Մոսկվայի մարդը" ոչ թե Իվանիշվիլին է, այլ` Սահակաշվիլին. Շևարդնաձե

"Մոսկվայի մարդը" ոչ թե Իվանիշվիլին է, այլ` Սահակաշվիլին. Շևարդնաձե

Իրականում «Մոսկվայի մարդը» ոչ թե Իվանիշվիլին է, այլ` Սահակաշվիլին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն. հայտնում է Грузия Online-ը:

 

«Այսօր կարող եմ երդվել, որ Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանի մարդը չէ, ինչը չեմ կարող ասել Սահակաշվիլիի մասին: Ռուսաստանի համար Սահակաշվիլին ամենացանկալի մարդն էր Վրաստանի նախագահի պաշտոնում: Նման մեկին նրանք այլևս չեն գտնի: 2008-ին Ռուսաստանը Սահակաշվիլիից ստացավ  այն ամենը, ինչ ցանկանում էր, և կստանար ավելին, եթե չլիներ Իվանիշվիլին: Դրա համար է Կրեմլն այդքան բարդացնում  իրավիճակը Վրաստանի նոր իշխանությունների համար(նկատի ունեմ սահմանին տիրող իրավիճակը): Սակայն Սահակաշվիլին այլևս անելիք չունի. նա կորցրել է վրաց ժողովրդի, և ամենակարևորը` Ռուսաստանի վստահությունը»,-ասել է Շևարդնաձեն: