Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-10 17:15
Քաղաքական

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները ճիշտ ժամին տեղում էին

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները ճիշտ ժամին տեղում էին

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը երեկվանից ամենօրյա ակցիաներ է սկսել «Փակ շուկայի» մոտ, որն արդեն մի քանի օր է` գործում է: Նախաձեռնության անդամներն, ինչպես նախօրոք հայտարարել էին,  այսօր, ժամը 15:00-ից` Մաշտոցի պուրակից երթով պետք է շարժվեին դեպի «Փակ շուկա», սակայն, ինչպես փոխանցում է Yerkir.am-ի թղթակիցը, նրանք մինչ այս պահը տեղ չեն հասել:

 

Փոխարենը` «Փակ շուկայի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմանկիցները ճիշտ ժամին տեղում էին` Փակ շուկայի տարածքում: Կազմ ու պատրաստ կանգնած էին նաև ոստիկանաները` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ բողոքի ակցիայի մասնակիցները փոխել են իրենց ամենօրյա ակցիաների երթուղին։ Ամիրյան փողոցով մասնակիցներն իջել էին դեպի Տիգրան Մեծ պողոտայի «Երեւան սիթի» սուպերմարկետ ու սկսել վանկարկել՝ «բոյկոտ, բոյկոտ»: