Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսին:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վստահություն հայտնել, որ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի այցը նոր լիցք կհաղորդի ամուր պատմամշակութային բարեկամական կապերի վրա հիմնված` հայ-հունական երկկողմ հարաբերություններին: Ընդգծելով, որ Հայաստանի անկախացումից հետո հայ-հունական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել` Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջև անցած տարիներին ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական ակտիվ երկխոսություն և սերտ փոխգործակցություն ռազմական ու կրթամշակութային ոլորտներում: Նախագահի համոզմամբ` նմանատիպ այցելությունները լավագույնս վկայում են երկկողմ հարաբերությունների շարունակականության և դրանց նոր որակ հաղորդելու` կողմերի պատրաստակամության մասին։
Հանդիպման ընթացքում հայ-հունական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է նաև միջխորհրդարանական դիվանագիտության դերը, երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, նաև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս ամենով հանդերձ հայ-հունական համագործակցության ներուժը շատ ավելին է և անհրաժեշտ է այն լիարժեքորեն իրացնել: