Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ են հանդիպեցին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը: Նրանք անդրադարձան սահմանադրական բարեփոխումների առաջին 7 գլուխներին, որոնք հրապարակվեցին օրեր առաջ:
Վարդան Պետրոսյանը նշեց. «Մենք երբեք չենք մտածել, որ այն կատարյալ է, և առաջին 7 գլուխը հրապարակելը նպատակ ուներ հանրությանը հնարավորինս շուտ ծանոթացնել դրանց հետ, և քննարկումների ու առաջարկությունների արդյունքում նախագիծը կբարելավվի»:
Նա հավելեց նաև, որ երեկ ՀՀԿ խորհրդի նիստում քննարկում է ծավալվել նաև այն հարցի վերաբերյալ, թե ո՞վ է լինելու ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Նախագիծը սահմանել է, որ խաղաղ պայմաններում ԶՈՒ-ն գտնվում է գլխավոր շտաբի ենթակայության տակ, ԶՈՒ անմիջական ղեկավարությունը ՊՆ-ն է, և ԶՈՒ մոդուսը փոխվում է այն ժամանակ, երբ իրավականորեն պատերազմ է հայտարարվում, այդ ժամանակ վարչապետը իրավունք ունի հրամանատար նշանակելու:
«Գլխավոր շտաբի պետն է ամենաբարձր զինվորական անձը ԶՈՒ-ում: ՀՀ նախագահն այդ բարձրագույն հրամանատարական պաշտոններին նշանակում է, բայց այդ լիազորությունը սահմանափակված է իր հիմնական գործառույթով և բովադակային առումով որևէ հակաճառության իրավունք չունի` նշանակումների հետ կապված: Հակաճառություններ կարող են լինել միայն այն ժամանակ, եթե առաջարկվում է մի անձ, ով չի համապատասխանում պահանջներին: Նման վեճերի պարագայում խնդիրը լուծում է ՍԴ-ն»,- պարզաբանեց Վարդան Պետրոսյանը: