կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-25 08:44
Հասարակություն

Գերտերությունները ոչ մի կերպ չեն ուզում տեսնել Ադրբեջանի կողմից հրադադարի միակողմանի խախտումը. «Ժողովուրդ»

Գերտերությունները ոչ մի կերպ չեն ուզում տեսնել Ադրբեջանի կողմից հրադադարի միակողմանի խախտումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ադրբեջանի զինյալների հրետակոծության արդյունքում Տավուշի մարզի Բերդավան գյուղում երկու կանայք իրենց տանը զոհվել են՝ 41-ամյա Սոնա  Ռեւազյանը եւ 90-ամյա Շուշան Ասատրյանը: Իսկ դրանից մի քանի ժամ առաջ էլ Բերդի շրջանի Պառավաքար գյուղում զոhվել էր 82-ամյա Պայծառ Աղաջանյանը:

Նկատվում է, որ ԱԳ նախարարների կամ նախագահների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի սադրանքներն արդեն ավանդական բնույթ են կրում: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի գագաթնաժողովին: Եւ Ադրբեջանն այժմ արդեն խոշոր տրամաչափի հրետանիով է հայկական բնակավայրերը հրետակոծում:

Այս ֆոնին առնվազն տարօրինակ է, որ ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սոցցանցի իր էջում գրել է. «Մենք կողմերին կոչ ենք անում վերջ տալ բռնություններին ու հարձակումներին»: Ստացվում է, որ գերտերությունները չեն ցանկանում տեսնել, որ Ադրբեջանը միակողմանի խախտում է հրադադարի ռեժիմը եւ ահաբեկչական գործողություններով սպանում է խաղաղ բնակիչներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: