կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-13 14:43
Քաղաքական

Բեգլարյանը 100 տոկոսով գոհ չէ

Բեգլարյանը 100 տոկոսով գոհ չէ

Այսօր կառավարության նիստից հետո տրանսպորտ եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների խնդրանքով ասաց, թե ինչ ընթացքում է «Հյուսիս-հարավ» միջպետական ճանապարհահատվածի կառուցումը:

 

«Հյուսիս-հարավում, եթե նկատել եք, աշխատանքները սկսվել են Արտաշատում եւ Աշտարակում: Մոտավորապես օրական 500 մետր կարողանում ենք բետոնացնել: Նրանք խոստացել են, որ հունի մեջ ընկնելու դեպքում կկարողանան օրական 700-800 մետր բետոնացնել: Աշխատանքներից մենք 100 տոկոս գոհ չենք, թեթեւ թերություններ դեռ կան: Խոստացել են, որ ընթացքում դրանք էլ կվերացնեն»,- նշեց նախարարը եւ հավելեց, որ հունի մեջ ընկնելու դեպքում մինչեւ տարեվերջ կարող են աշխատանքների 40 տոկոսն ավարտել:

 

Բեգլարյանը տեղեկացրեց, որ երրորդ տրանշը կստորագրվի մեկուկես-երկու ամսվա ընթացքում, իսկ ընդհանուր աշխատանքները կարելի է բավարար համարել:

 

Խոսելով Մաքսային միությանն անդամակցելու մասին` նախարարը հայտարարեց, որ տնտեսական առավելություններ են սպասվում, ինքը հաշվարկներ է արել, բայց դա իր սուբյեկտիվ կարծիքն է: