|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնական որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են ուղենշող ցուցանակներով:
Երկլեզու՝ անգլերեն և հայերեն, ցուցանակները թե´ երևանցիներին և թե´ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվելու մայրաքաղաքում: Ուղենշող վահանակները հուշում են նաև մշակութային օջախների գտնվելու վայրերն ու ուղղությունները:
Դրանք պատրաստված են միջազգային չափորոշիչներին համապատասխան և երևանյան ձևավորման ընդհանուր ոճին համահունչ: Հետիոտների հարմարավետությունն ապահովելու նպատակով՝ ոլորտի մանագետների կողմից նախապես ուսումնասիրվել է գրության տառաչափը, տառատեսակը, հաշվի է առնվել նաև ցուցանակների բարձրությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ փորձնական տարբերակով դեռ ապրիլին տեղադրված ցուցանակները քաղաքացիների կողմից հավանության արժանացան, ուստի և որոշվեց շարունակել ծրագիրը:
Հետագայում նախատեսվում է ուղենշող ցուցանականերով կահավորել նաև մայրաքաղաքի մյուս բոլոր փողոցները:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավմանն ուղղված հետագա ծրագրերում կմշակվեն նաև ձևավորման տարբեր այլ տարրեր, օրինակ` շենքերի համարակալման ցուցանակները, գովազդային վահանակների արդիականացումը և այլ: