կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 12:30
Իրավական

Թմրամիջոց՝ բաճկոնի ծոցագրպանում, գուլպայում և կոշիկի մեջ

Թմրամիջոց՝  բաճկոնի ծոցագրպանում, գուլպայում և կոշիկի մեջ
Սեպտեմբերի 10-ին` ժամը 21.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Դավիթ-Բեկի փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հակոբ Ս.-ին: 
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից, գուլպայից և կոշիկի միջից հայտնաբերվել են «Սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող բազմաթիվ դեղահաբեր:
Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: