|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հոկտեմբերի 21-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի բնակիչներից մեկը և հայտնել, որ շենքի թիվ 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որում նռնականման առարկա է նկատել:
Մեկնած օպերատիվ խումբը 1938 թ. ծնված Վիլեն Հ.-ի բնակարանի չօգտագործվող մուտքի դռան բռնակից կախված սպորտային կոշիկի միջից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ և պայթուցիչ, որը սակրավորի կողմից վնասազերծվել է:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: