Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ:
Ոստիկանապետի հետ հադիպմանը երկա էին դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Սյունիքում առաջադրված պատգամավորության թեկնածուներն ու նախընտրական շտաբների ղեկավարները։
Վալերիյ Օսիպյանը նրանց էլ մանրամասն ներկայացրեց ոստիկանության որդեգրած սկզբունքները՝ ընգծելով, որ անընդունելի է լինելու զարտուղի ճանապարհով քվեներ ստանալու մեթոդները․ մերօրյա ոստիկանությունն ի զորու է բացահայտելու ցանկացած ապօրինություն։ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ թեկնածուները նույնպես շահագրգռված են թափանցիկ ու որակյալ ընտրություններ անցկացնելով, ուստի ոստիկանությանը պատրաստակամ կաջակցեն այդ գործում։ Ոստիկանության պետը ներկայացրեց նախընտրական շրջանում իրականացված կանխարգելիչ գործողությունները՝ ներկաներին հավաստիացնելով, որ դրանք ևս արդյունք են տալիս։ Վալերիյ Օսիպյանը թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին հորդորեց կազմակեպվող կամ իրականացվող ցանկացած ապօրինության վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես ահազանգել։ «Վստահեցնում եմ, որ ձեր ոչ մի ահազանգ օդում չի մնա։ Մենք հետևողականորեն կարձագանքենք ու համապատասխան ընթացք կտանք»,-ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։
Աշխատանքային հաջորդ հանդիպումը մարզը սպասարկող ոստիկանների հետ էր։ Քննարկման առանցքային թեման դարձյալ ընտրության օրը ոստիկանական ծառայությունների ճշգրիտ կազմակերպումն ու իրականացումն էր։ Ոստիկանության պետը անձնակազմին հրահանգեց տեղերում ակտիվացնել աշխատանքը բնակչության հետ՝ ձևավորելով համագործակցային արդյունավետ դաշտ, որ քաղաքացիները ևս ներգրավվեն ապօրինությունների հայտնաբերմանը։ Վալերիյ Օսիպյանը Սյունիքի ոստիկաններից ևս պահանջեց ծառայողական պարտականությունները կատարելիս չթերանալ ու չտրտնջալ՝ հիշեցնելով, որ ինքը անբարեխիղճ ծառայողներին համակարգում չի հանդուրժի։ «Օրենքով ձեզ վերապահված լիազորություններն իրականացնելիս չկաշկանդվե՛ք որևէ մեկի ո՛չ կարողություններից, ո՛չ էլ դիրքից»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը՝ հիշեցնելով, որ բոլորը հավասար են օրենքի առջև։