|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկրի ղեկավարի լիազորությունները վայր դնելուց հետո չի հեռանա քաղաքականությունից, թեեւ խոստովանել է, որ զբաղվելու բան առանձնապես չունի:
Նախագահի ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին: Երկրի Սահմանադրության համաձայն` Սահակաշվիլին չի կարող դրանց մասնակցել, քանի որ արդեն 2 անգամ անընդմեջ ընտրվել է այդ պաշտոնում:
«Նախ` ես մնում եմ քաղաքականության մեջ: Ես մեծ ներուժ եմ զգում, մենք ունենք ակտիվ կողմնակիցներ: Ամենակարեւորը` կան մեծ նախագծեր, որոնք մենք ավարտին չենք հասցրել»,- ասել է Սահակաշվիլին ուկրաիանական ZIK հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Խոսելով կառավարությունում աշխատելու հնարավորություն մասին` նա հայտարարել է, որ կհամաձայնի` պայմանով, որ իրեն «մեծ ծրագրեր» իրագործելու հնարավորություն տրվի: