Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ Վրաստանը պատրաստվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սպասում է իր դաշնակցի` Գրիգոլ Վաշաձեի հաղթանակին, որը Սալոմե Զուրաբիշվիլիի մրցակիցն է, և որի հաղթանակը կարող է ապահվել Սահակաշվիլիի վերադարձը Վրաստան:
Euronews-ին հաջողվել է զրուցել Սահակաշվիլիի հետ, նա Նիդերլանդներում է:
Հարցին` եթե Վաշաձեն հաղթի, կվերադառնա՞ Վրաստան, Սահակաշվիլին պատասխանել է, որ ցանկացած դեպքում մտադիր է վերադառնալ Վրաստան, որպեսզի դառնա քաղաքական գործընթացի մի մասը: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ինքը չի ցանկանում որևէ պաշտոն ստանալ:
Հարցին` մտադիր չէ՞ առաջադրվել նախագահի պաշտոնում, Սահակաշվիլին պատասխանել է` ոչ հիմա: «Մենք ուժեղ թեկնածու ունենք, նա մեր համախոհն է: Ես կնախընտրեի օգնել իմ թիմակիցներին նոր խորհրդարանում տեղեր ստանալու գործում»,- հավելել է նա:
Հարցին` վստա՞հ է, որ իրեն կհաջողվի մաքրել իր անունը, Սահակաշվիլին արձագանքել է, որ վստահ է: «Ներկայումս քաղաքական գործիչների և ընտրողների մեծամասնությունն աջակցում է իմ սկսած շարժմանը: Դա նշանակում է, որ նրանք չեն հավատում իմ դեմ առաջ քաշված մեղադրանքներին»,- ասել է նա: