|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Կիև-Թբիլիսի ինքնաթիռի տոմս է գնել հոկտեմբերի 2-ին՝ տեղական իշխանությունների ընտրությունների օրը:
Քաղաքական գործիչը Facebook-ում գրել է, որ պատրաստվում է «լինել Թբիլիսիում եւ պաշտպանել քաղաքացիների կամքը, ինչպես նաև մասնակցել Վրաստանը փրկելուն»:
Սահակաշվիլին սեպտեմբերի սկզբին հայտարարել էր ութնամյա արտագաղթից հետո երկիր վերադառնալու մասին:
Հայրենիքում մի քանի քրեական գործ է հարուցվել Սահակաշվիլիի դեմ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին զգուշացրել է, որ երկիր վերադառնալու դեպքում նախկին նախագահը կձերբակալվի: