|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Չոր «ատկազ»
Ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի որոնումները Վլադիմիր Գասպարյանին պատահաբար դուրս են բերել Խաչատուր Աբովյանի հետքի վրա: Պարոն Գասպարյանն իսկույն զանգահարել է մշակույթի նախարար տիկին Հասմիկին, սակայն վերջիս, իմանալով ով է իր հետ խոսում, կարճ է կապել՝ ես ոչ մի Խաչատուր Աբովյան էլ չեմ ճանաչում:
Արի տուն
ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշն օրերս ընդունել է սփյուռքահայ նշանավոր տիեզերագնաց-ադամանդագործ Աշոտիկին: Վերջինս, ցնցված տիկին նախարարի անչափ ջերմ գրկախառնությունից, հայտարարել է՝ այստեղ լավ է, քան Կիպրոսում:
Լեզվապեղում
Համեմատական լեզվաբանության հայ մասնագետների երկարատև ու դժվարին պրպտումները սկսել են արդյունք տալ: Մասնավորապես, Մաշտոցի աշակերտների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, բանասեր, վերջին տարիներին հայրենի քաղաքական գործիչների լեզվական գոհարներով «հիացող» Լևոն Սարգսյանը պարզել է, որ Գալուստ Սահակյանը խոսում է հին աքքադերենի մեռած բարբառներից մեկով: Ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուն, ՀՀԿ կարկառուն տեսաբանի պատվին, Լևոն Սարգսյանն անվանել է ՀՀԿ-երեն:
Հրայր Գեղեցիկ
Որպեսզի ՀՀ արդարադատության նախարարի իր հանգամանքով չազդի օֆշորի գործի քննության վրա, Հրայր Թովմասյանը աղջիկ լրագրողին ասել է.
-Չեմ պատասխանի քո հարցերին,
Որքան էլ դյութես, օ՛, Շամիրամ...
Պատահար` դալանում
Փաստորեն, երիցս ճիշտ էր Վահան Հովհաննիսյանը, երբ ասում էր՝ Սերժ Սարգսյանը չլինի, ՀՀԿ-ին դալաններում կծեծեն: Ահա խնդրեմ, նախագահն ստիպված արձակուրդից վերադարձավ, որ Իշխան Զաքարյանը ԱԺ դալանում ՀՀԿ-ական կառավարությանը մինչև վերջ չտփի:
Էդիկ Անդրեասյան