կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-03 13:27
Քաղաքական

Շարմազանովը չի փոխվել

Շարմազանովը չի փոխվել

Այսօր ԱԺ-ում լրագրողներից մեկի խնդրանքով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ իր ուսանողական տարիների վերաբերյալ` մամուլի որոշ հրապարակումների: Նա նախ հայտարարեց, որ իր դեմ հոդվածներ պատվիրողների համար հիմա մեծ պատիվ կլինի, որ ինքն անդրադառնա եւ մեկնաբանի այդ նյութերը, «այդ մարդկանց մտքի տխուր փայլատակումները»:

 

Yerkir.am-ի հարցին` իշխանության ներսի՞ց են իր դեմ հոդվածներ պատվիրողները, Շարմազանովը հրաժարվեց պատասխանել` հայտարարելով, որ արդեն ամեն ինչ ասաց:

 

«Ես պարզապես բարեկամանական խորհուրդ կտամ պատվիրատուներին` թող իմ մասին սուտ եւ կեղծիք չտարածեն, թե չէ ես ստիպված կլինեմ իրենց մասին ճշմարտությունն ասել: Ես չեմ փոխվել: Առհասարակ, մարդը չի կարող փոխվել, մարդը կարող է ինչ-որ մի բան արհեստականորեն քողարկել, բայց դե ամեն ինչ 40 օր է տեւում»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը: