Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ»-ը լուսանկարել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի դղյակը՝ Երեւանի Արեշի 5-րդ փողոցի վրա, այսպես կոչված՝ «45-ի ԱՏՍ»-ի դեմ դիմաց: Թե ում անունով է գրանցված դղյակը, թերթին չի հաջողվել պարզել: ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը այդ հարցին չի պատասխանել, քանի որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել:
Նա չի պատասխանել նաև, թե ում անունով են գրանցված նույն Ռոմա Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների կողմից շահագործվող մի շարք թանկարժեք մեքենաները: Խոսքը մասնավորապես 05QQ005 պետհամարանիշով «Մերսեդես G550»- ի, 05VV005 պետհամարանիշով «Բենթլիի», 91ՍՈ111 պետհամարանիշով «Պորշի», 005DD05 պետհամարանիշով «Ռենջ հովերի», 14RR014 պետհամարանիշով «Տոյոտա Պրադոյի» մասին է:
ՀՀ օրենսդրությունն իրոք թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել: Ու ինչպես նկատեցիք, ոստիկանությունն այս դեպքում չի շեղվում օիենքից: և ՀՀ օրենսդրության սահմաններում ՀՀ քաղաքացին չի կարող իմանալ, թե ախր այդ ինչպե՞ս է ՀՀ բարձրաստիճան ոստիկանի տիրապետության տակ հայտնվում «Բենթլի». «Պորշ», «Ռենջ Ռովեր»...: Որտեղից է մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանը մի քանի հարյուր հազար դոլարանոց տուն ձեռք բերում:
Բացառված չէ, որ հետագայում պարզվի, որ այս տունն էլ, ինչպես Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Ձաքարյանի պալատը, օտարերկրյա ներդրում է: Կամ էլ ասենք՝ Ռոմա Մկրտումյանը ինչ-որ սերմ է ճարել. ցանել է և նման դղյակ է աճել:
Թերթը նշում է, որ տարիներ շարունակ Ռոմա Մկրտումյանը աշխատել է ոստիկանության մեծն բարեփոխիչ Վովա Գասպարյանի հետ, երբ նա Ռազմական ոստիկանության պետն էր: Դառնալով ՀՀ ոստիկանապետ՝ Վովա Գասպարյանն այնպես բարեփոխեց ոստիկանությունը, որ բարձրաստիճան ոստիկանները էլ ավելի հարստացան և նրանց ավտոպարկը հիմա հիշեցնում է աշխարհի հայտնի ավտոցուցահանդեսների ցուցասրահ:
Ինչ վերաբերում է Ռոմա Մկրտումյանին, ապա խոսակցություններ կան. որ նա բիզնես է անում Մերժ Մարզպանի եղբայր Մաշիկ Սարգսյանի հետ: Այս հարցով մեկնաբանության համար Աշոտ Ահարոնյանին ՛՛ՀԺ՛՛-ն չի դիմել, չէ՞ որ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական հարաբերությունների և բիզնես-պարտնյոիների մասին տեղեկություններ տրամադրել, առավել ևս երբ խոսքը բարձրաստիճան ոստիկանի մասին է, ում' օրենսդրությունը ընդհանրապես թույլ չի տալիս բիզնեսով զբաղվել: